Հյուսիս-հարավի միջանցքի կառուցման շրջանակում Սյունիքի 8 համայնքի 982 միավոր հողամաս կօտարվի՝ ճանաչվելով հանրության գերակա շահ - RadioVan.fm

Онлайн

Հյուսիս-հարավի միջանցքի կառուցման շրջանակում Սյունիքի 8 համայնքի 982 միավոր հողամաս կօտարվի՝ ճանաչվելով հանրության գերակա շահ

2022-06-09 16:26 , Политика, 1088

Հյուսիս-հարավի միջանցքի կառուցման շրջանակում Սյունիքի 8 համայնքի 982 միավոր հողամաս կօտարվի՝ ճանաչվելով հանրության գերակա շահ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-ծրագիր 4-ի շրջանակներում ՀՀ Սյունիքի մարզի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում:

Արդյունքում Սյունիքի մարզի տարածքում մի շարք տարածքներ հանրության գերակա շահ կճանաչվեն՝ Ծրագիր 4-ի շրջանակում Մ2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի մաս հանդիսացող Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի ելք և նախատեսվող Քաջարանի թունելի մուտք-Սիսիան-Քաջարան հատվածի նախատեսվող նոր խաչմերուկ, այդ թվում՝ Քաջարանի թունել, ճանապարհահատվածի կառուցման նպատակով:

Նախագծային փաստաթղթերի համաձայն՝ կառուցվող ճանապարհահատվածի օտարման գոտու սահմաններում ներառված են Սյունիքի մարզի Լեռնաձոր, Քաջարան, Տաշտուն, Լիճք, Վարդանիձոր, Գուդեմնիս, Լեհվազ, Մեղրի, համայնքներում գտնվող ընդհանուրը 982 միավոր հողամասեր: Սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնաժամկետ է սահմանվել 2023 թ. հունիսի 30-ը:

Կառավարությունն ընդունել է նաև «ՀՀ Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրի «Արձագանք» քանդակի հարակից տարածքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում: Հիմնավորման համաձայն՝ «Արձագանք» քանդակի վերականգնման աշխատանքների ընթացքում պարզվել է, որ հուշարձանի և դրան հարակից տարածքները՝ շուրջ 5000 քմ մակերեսով, հանդիսանում են քաղաքացու սեփականություն: Որոշման ընդունմամբ կկարգավորվեն և կհաստատվեն հուշարձանի նկատմամբ պետության, պետական լիազոր մարմնի իրավասությունները, կհստակեցվի պետական մարմինների գործառույթների շրջանակը, ծրագրվող և իրականացվող աշխատանքների ու միջոցառումների կազմակերպման անխոչընդոտ ապահովումը, հուշարձանի օգտագործման և պահպանության ՀՀ օրենսդրությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը: Բացի այդ, կլուծվեն հուշարձանի տարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության և Կոտայքի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձանը ընդգրկելու օրենսդրությամբ սահմանված հարցերը:

Лента

Рекомендуем посмотреть