«Մեր նպատակը ուղերձները Լավրովին հասցնելն է»․ «Դիմադրության» մասնակիցները ԱԳՆ-ի դիմաց էին - RadioVan.fm

Онлайн

«Մեր նպատակը ուղերձները Լավրովին հասցնելն է»․ «Դիմադրության» մասնակիցները ԱԳՆ-ի դիմաց էին

2022-06-09 10:48 , Политика, 861

«Մեր նպատակը ուղերձները Լավրովին հասցնելն է»․ «Դիմադրության» մասնակիցները ԱԳՆ-ի դիմաց էին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրության» շարժման նախաձեռնողներն ու համակիրներն այսօր առավոտյան Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Հայաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) շենք, որտեղ աշխատանքային այցով Երևանում գտնվող Ռուսաստանի Դաշնության նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում պետք է ունենա հայ պաշտոնակցի հետ։

«Մեր նպատակը շենք շրջափակելը չէ, մեր նպատակը ուղերձները Լավրովին հասցնելն է»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը՝ նշելով, թե Հայաստան ժամանող ցանկացած պատվիրակություն ժողովրդի շունչը պետք է զգա։

«Բոլորը պետք է տեղյակ լինեն այն օրակարգից, որը կա հրապարակում և որը ներկայացրել է ժողովուրդը»,-ասաց Սաղաթելյանը։

«Քիչ հետո շենք է ժամանելու Լավրովը, նախ ասում ենք՝ բարով եք եկել մեր երկիր, բայց մենք այստեղ ենք՝ շատ հստակ մեր ուղերձը փոխանցելու, որ այն մարդկանց հետ, ովքեր ներկայանում են Հայաստանի իշխանություն, դուք բանակցություններ եք վարում, իրենք կապ չունեն հայ ժողովրդի կամքի և դիրքորոշման հետ, իրենց հետ ձեռք բերված ցանկացած պայմանավորվածություն առոչինչ է, որովհետև իրենք չունեն մանդատ ժողովրդի կողմից երկիրը նոր զիջումների տանելու»,-հայտարարել է Սաղաթելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Лента

Рекомендуем посмотреть