Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնում է, որ ուժեղացված վերահսկողության արդյունքում ՀՀ Սյունիքի մարզիՇիկահող համայնքի հարակից տարածքում տեսուչները հայտնաբերել են ապօրինի հատված 22 խմ ընկուզենի տեսակի ծառ, որի շրջակա միջավայրին հասցված վնասի չափի հաշվարկը գերազանցել է 2.200.000 դրամը։
Հաղորդվում է, որ նյութերը փոխանցվել են ՀՀ ոստիկանություն։