ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժումը, որի նախաձեռնողներն ու համակիրները մայիսի 1-ից վրաններ են տեղադրել Ֆրանսիայի հրապարակում ու փակ են պահում հարակից ճանապարհները, այսօր որևէ հանրահավաք կամ երթ չի ծրագրավորել։
«Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջի հրապարակումից տեղեկանում ենք, որ միայն քննարկում է նախատեսված․ ժամը 20։00-ին Ֆրանսիայի հրապարակում կկայանա «Հայաստանը երեկ, այսօր և վաղը» թեմայով քննարկում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ։
Իսկ վաղը՝ հունիսի 9-ին, ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։