ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հունիսի 7-ին ընդունել է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին:
Կառավարությունից հայտնում են, որ անդրադարձ է կատարվել տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ տարվող աշխատանքներին:
Միաժամանակ հաղորդվում է, որ երեկ կայացած հանդիպմանը զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր, մտքեր են փոխանակվել ոստիկանության բարեփոխումների հիմնական ուղղությունների, այդ թվում՝ պարեկային ծառայության գործունեության և ներքին գործերի նախարարության ձևավորման շուրջ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն էլ հայտնում է միայն, որ դեսպան Թրեյսին հանդիպել է ՀՀ փոխվարչապետ Գրիգորյանին՝ «քննարկելուտարածաշրջանային զարգացումները և ԱՄՆ աջակցությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և դրանից բխող խնդիրների բանակցային և տևական կարգավորմանը»։