Լավրովն այսօր կժամանի Հայաստան - RadioVan.fm

Онлайн

Լավրովն այսօր կժամանի Հայաստան

2022-06-08 14:01 , Политика, 860

Լավրովն այսօր կժամանի Հայաստան

Այսօր երկօրյա աշխատանքային այցով Երևան կժամանի Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտաքին գործերի (ԱԳ) նախարար Սերգեյ Լավրովը:

Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Լավրովը վաղը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ․ 10:20-ին տեղի կունենա Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, իսկ ժամը 10։50-ին՝ ընդլայնվածձևաչափով հանդիպումը։

Այնուհետև՝ ժամը 11:50-ին, կկայանա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մամուլի ասուլիսը:

Նախատեսված են նաև հանդիպումներ նախագահ Վահագն Խաչատրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Лента

Рекомендуем посмотреть