Հունիսի 2-ին, ժամը 23.20-ին, պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ծառայություն կատարելիս Րաֆֆու փողոցում հայտնաբերել ու, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 22-ամյա մի երիտասարդի։
Ոստիկանությունից հայտնում են, որ նրա մոտ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված, մոխրացած հետքերով կաթուցիչ և ծալովի դանակ:
«Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը թմրամիջոց է, պահում էր իր օգտագործման համար:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են»,-ասված է հաղորդագրությունում։