Իրանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ նախօրեին՝ հունիսի 6-ին, տեղի է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) Հայաստանի Հանրապետության (ՀՀ) դեսպան Արսեն Ավագյանի հանդիպումը Թեհրանի համալսարանի ռեկտոր Սեյեդ Մոհամադ Մողիմիի և համալսարանի ղեկավար կազմի հետ։
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են երկու պետությունների կրթական և գիտական հաստատությունների միջև համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։