540 հազար դրամ․ Ավինյանը՝ Պոլիտեխնիկում գիտական կոչում ունեցողների աշխատավարձի բարձրացման մասին - RadioVan.fm

Онлайн

540 հազար դրամ․ Ավինյանը՝ Պոլիտեխնիկում գիտական կոչում ունեցողների աշխատավարձի բարձրացման մասին

2022-06-07 16:43 , Образование, 1705

540 հազար դրամ․ Ավինյանը՝ Պոլիտեխնիկում գիտական կոչում ունեցողների աշխատավարձի բարձրացման մասին

Ս․ թ․ հունվարի 21-ին «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» (ՀԱՊՀ) հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրված Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ, ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնում է, որ պոլիտեխնիկում բարձրացվել է գիտական կոչում ունեցողների մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը։

Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է․

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում հաստատեցինք պրոֆեսոր, գիտությունների դոկտորի և պրոֆեսոր, գիտությունների թեկնածուի տարակարգերի համար մեկ ակադեմիական ժամի աշխատավարձի բարձրացումը:

Որոշման համաձայն՝ պրոֆեսոր, գիտությունների դոկտորի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը բարձրանում է 75.1%-ով՝, իսկ պրոֆեսոր, գիտությունների թեկնածուի մեկ ակադեմիական ժամի աշխատավարձը՝ 95.5%-ով։ Արդյունքում՝ երկու տարակարգերի համար էլ 1 դրույք (720 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում աշխատավարձը կկազմի 540.000 ՀՀ դրամ, իսկ 1.5 դրույք (1080 ժամ) ծանրաբեռնվածության դեպքում՝ 810.000 ՀՀ դրամ:

Կարևոր եմ համարում նշել, որ օրերս ՀԱՊՀ գիտական խորհուրդը հաստատել է ՀԱՊՀ աշխատակիցներին գիտական հրապարակումների համար վճարվող լրավճարների հաշվարկման և վճարման կարգը, որի միջոցով ազդեցության գործակից ունեցող հանդեսներում հրատարակված մասնագիտական հոդվածների համար կտրամադրվի 150-350 հազար ՀՀ դրամ պարգևավճար:

Ինչպես նաև հաստատվել է ներբուհական գիտական դրամաշնորհների տրամադրման կարգը, որի ֆինանսական չափը, Հոգաբարձուների խորհրդի համապատասխան որոշմամբ, սահմանվել էր 50 մլն ՀՀ դրամ։ Այս ծրագիրը իրականացվելու է առաջին անգամ:

Փոխկապակցված որոշումների այս շղթան գիտության զարգացման, առաջմղման, միջազգայնացման և բուհի վարկանշավորման հայտնի համակարգերում հասանելիության և տեսանելիության բարձրացման հայեցակարգային ամբողջություն է»:

Лента

Рекомендуем посмотреть