«Կիրառվել են բացառապես լուսաձայնային հատուկ միջոցներ»․ Ոստիկանությունը՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում կատավածի պարզաբանմամբ - RadioVan.fm

Онлайн

«Կիրառվել են բացառապես լուսաձայնային հատուկ միջոցներ»․ Ոստիկանությունը՝ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում կատավածի պարզաբանմամբ

2022-06-04 22:20 , Право, 1112

«Կիրառվել են բացառապես լուսաձայնային հատուկ միջոցներ»․ Ոստիկանությունը՝  Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում կատավածի պարզաբանմամբ

ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է

«Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պարոնյան փողոցների խաչմերուկում անհնազանդության ակցիայի կազմակերպիչների հնչեցրած կոչերի հետևանքով, երբ ակցիայի մասնակիցները չեն դրսևորել իրավաչափ վարքագիծ, չեն ենթարկվել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրել նրանց նկատմամբ և շշեր, քարեր ու մետաղե առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ, ուստի որոշում է կայացվել կիրառել հատուկ միջոցներ։ Կիրառվել են բացառապես լուսաձայնային հատուկ միջոցներ։ Արցունքաբեր և ծխարձակող հատուկ միջոցներ չեն կիրառվել։ Հատուկ միջոցները կիրառվել են օրենքով սահմանված կարգով՝ օդում քաղաքացիների համար առավելագույնս անվտանգ տարածության վրա։ Հավելենք, որ դրանց կիրառումից թեթև վնասվածքներ են ստացել ոստիկանության երկու ծառայող, իսկ ևս 45 ոստիկան վնասվածքները ստացել են բախումների հետևանքով:

Նշենք նաև, որ հատուկ միջոցները ժամկետանց չեն եղել»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող «Ջրբաժան» հայտարարած «Դիմադրության» շարժման նախաձեռնողներն ու համակիրները երեկ՝ հունիսի 3-ին, Ազգային ժողովում իրենց նախաձեռնած արտահերթ նիստի տապալումից հետո, Ֆրանսիայի հրապարակում կարճատև հավաքից հետո շարժվել են դեպի կառավարության շենք, երթ անցկացրել դեպի կառավարական առանձնատուն, որտեղ էլ բախումներ են տեղի ունեցել իրավապահների և շարժման մասնակիցների միջև։

ՀՀ ոստիկանությունը հայտնել է, որ տեղի ունեցածի հետևանքով՝ ժամը 23.00-ի դրությամբ, վնասվածքներով տարբեր բուժհաստատություններ են տեղափոխվել ոստիկանության 34 ծառայող և 16 քաղաքացիական անձ։ Բերման է ենթարկվել 11 անձ: Հարուցվել է քրեական գործ։

Лента

Рекомендуем посмотреть