«ԵթեՀայաստան դաշինքում կարծում են, որ Ֆրանսիայի հրապարակում վրանների բացակայությունը չի խանգարելու իրենց ստեղծած «քաղաքական ճգնաժամին», ապա ինչու չեն հենց իրենք հեռացնում վրանները։ Ինչպես իրենք ենպնդում, միևնույն է դա իրենց չի խանգարելու»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով ընդդիմության հայտարարություններին, թե Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստան այցի առիթով «իշխանությունը մտադիր է Ֆրանսիայի հրապարակից հանել վրանները»։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը, ով ավելի վաղ, անդրադառնալով խորհրդարանակակն ընդդիմության կողմից վարչապետի հրաժարականի պահանջին, հայտարարել էր, որ «չի լինելու, ոչ արտահերթ ընտրություններ և ոչ էլ վարչապետի հրաժարական», ընդգծել է․
«Տապալվածշարժման փակուղուց դուրս գալու համար պետք չէակնարկներ անել, թե եկեքհավաքեք վրանները, փոխարենը պետք է սեփական պարտությունն ընդունել, ու հավաքել Ֆրանսիայի հրապարակում տեղադրված վրանները, առավելևս, որ օրվա մեծմասըՖրանսիայի հրապարակումընդամենը 40-50 մարդ է լինում, իսկ վրանների գերակշիռ մասը միշտ դատարկ է լինում։
Քաղաքական հասունություն էպետքունենալ հասկանալու համար, որ վրանները ինքնակամ հեռացնելու դեպքում հանրության համակրանքը շահելու շանսերն ավելի մեծեն»։