Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած պատվիրակները «Մայր Հայաստան» հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ։
Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ Ազգային ժողովի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջից։