Սիմոնյանը խնդրել է ղազախ գործընկերոջը ներդրում ունենալ Արցախի մարդասիրական և խաղաղարար հարցերի լուծման գործում - RadioVan.fm

Онлайн

Սիմոնյանը խնդրել է ղազախ գործընկերոջը ներդրում ունենալ Արցախի մարդասիրական և խաղաղարար հարցերի լուծման գործում

2022-06-06 17:04 , Политика, 871

Սիմոնյանը խնդրել է ղազախ գործընկերոջը ներդրում ունենալ Արցախի մարդասիրական և խաղաղարար հարցերի լուծման գործում

«Հայաստանը հավատարիմ է խաղաղության, կայունության օրակարգին»,-Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի նիստի շրջանակում Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության Մաժիլիսի նախագահ Երլան Կոշանովի հետ այսօր ունեցած հանդիպմանն ասել է ՀՀ ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Ալեն Սիմոնյանը՝ շեշտելով, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորումը շարունակում է Հայաստանի համար կենսական նշանակություն ունենալ։

«Այն բնավ տարածքային վեճ չէ, ինչպես ներկայացնում է Բաքվի ղեկավարությունը, այլ տեղաբնակ հայ բնակչության իրավունքների հարց է»,-ասել է Ալեն Սիմոնյանը։

ԱԺ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ նա խնդրել է ղազախ գործընկերոջն իր ներդրումն ունենալ ԼՂ-ին վերաբերող մարդասիրական և խաղաղարար հարցերի լուծման գործում:

Ի դեպ՝ Մաժիլիսի նախագահը նշել է, որ Խորհրդային Միության տարիներին Հայաստանում է անցել իր զինվորական ծառայությունը։ Նա ասել է, որ վերադարձել է հարազատ վայրեր, այստեղ իրեն ամեն ինչ ծանոթ է և երբեք չի մոռանա Արարատ լեռը:

Лента

Рекомендуем посмотреть