«Հայաստանը բռնապետության չի վերածվելու»․ Սաղաթելյանը՝ 2100 բերման ենթարկվածի, 24 կալանավորվածի ու 19։00-ի հավաքի մասին - RadioVan.fm

Онлайн

«Հայաստանը բռնապետության չի վերածվելու»․ Սաղաթելյանը՝ 2100 բերման ենթարկվածի, 24 կալանավորվածի ու 19։00-ի հավաքի մասին

2022-06-06 16:59 , Политика, 845

«Հայաստանը բռնապետության չի վերածվելու»․ Սաղաթելյանը՝ 2100 բերման ենթարկվածի, 24 կալանավորվածի ու 19։00-ի հավաքի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ձևավորված «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Ազգային ժողովի (ԱԺ) փոխխոսնակ, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը հայտնում է, որ, ըստ պաշտոնական տվյալների, մինչ օրս Ոստիկանության տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել շարժման ավելի քան 2100 մասնակից, բայց, ընդգծել է նա, «ոչ բոլոր բերման ենթարկվածներն են փաստաթղթավորվել Ոստիկանության կողմից։

«Իրականում բերման ենթարկվածների թիվը մոտ 2500 հոգի է:

Ապրիլի 25-ից սկսած՝ ձերբակալվել են 48 արժանապատիվ քաղաքացիներ։ Նրանցից 24-ը կալանավորվել են։ Հենց այս պահին էլ դատարանները քննում են կալանքի միջնորդություններ։

Փաստ է, որ «ժողովրդավարության բաստիոն»-ում կանմոտ 5 տասնյակ քաղբանտարկյալներ (ներառյալ մինչև շարժումը կալանավորվածները):

Ձեռբակալված և կալանավորված քաղաքացիների մեղադրանքները անհիմն են կամ ոչիրավաչափ:

Սրան զուգահեռ, ամբողջ համացանցն ու մամուլը ողողված են ոստիկանների ապօրինությունների, վայրագությունների ու անմարդկային վերաբերմունքի փաստերը հաստատող կադրերով։ Չնայած դրան՝ ոչ մի ոստիկան մինչ այս պահը պատասխանատվություն չի կրել իր հանցանքների համար։ Եվ սա էլ է խոսուն փաստ «նիկոլական ժողովրդավարության» մասին։

Սիրելի հայրենակիցներ,

Հայաստանը բռնապետության չի վերածվելու։ Հայաստանում Ոստիկանությունը ծառայելու է օրենքին և օրինականությանը, այլ ոչ թե բռնապետի մոլուցքով խելագարին։ Հայաստանը լինելու է արժանապատիվ քաղաքացիների երկիր և ոչ թե ոստիկանական կոնցլագեր։

Վաղը ժամը 19։00-ին հավաքվում ենք Ֆրանսիայի հրապարակում։ Մենք պետք է ցույց տանք, թե ով է Հայաստանի իրական տերը։ Մենք պետք է ցույց տանք, թե որոնք են Հայաստանի իրական արժեքները։ Մենք պետք է ցույց տանք, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում ունենալ։

Եվ ուրեմն, հունիսի 6-ին, ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակ։

Աստծով, ոգով, մինչև վերջ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Лента

Рекомендуем посмотреть