Հունիսի 6-10-ը հայ և ադրբեջանցի երիտասարդները կհանդիպեն Ֆրանսիայում․ դեսպան Գրոս - RadioVan.fm

Онлайн

Հունիսի 6-10-ը հայ և ադրբեջանցի երիտասարդները կհանդիպեն Ֆրանսիայում․ դեսպան Գրոս

2022-06-03 18:16 , Политика, 1236

Հունիսի 6-10-ը հայ և ադրբեջանցի երիտասարդները կհանդիպեն Ֆրանսիայում․ դեսպան Գրոս

Հունիսի 6-10-ը Ադրբեջանի երիտասարդության 10 ներկայացուցիչ կայցելի Ստրասբուրգ, որտեղ հանդիպումներ կունենա Հայաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի երիտասարդ սերնդի ներկայացուցիչների հետ։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը։ Դեսպանի խոսքով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների համատեքստում, որոնց աջակցում են Ֆրանսիան, Գերմանիան և Եվրոպական միությունը (ԵՄ), ֆրանս-գերմանական երիտասարդական գրասենյակի՝ OFAJ-ի, «Համագործակցության նոր ուղղություններ Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակներում» ծրագրի, որի շրջանակում էլ պետք է կայանան հանդիպումները, նպատակն է մասնակցություն ունենալ հայերի և ադրբեջանցիների միջև խաղաղության գործընթացին։

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը շեշտել է, որ սա Գերմանիայի և Ֆրանսիայի համատեղ նախաձեռնությունն է, որն իրականացվում է Արևելյան գործընկերության շրջանակում։

«Առաջին նման հանդիպումը տեղի կունենա Ստրասբուրգում։ Մենք շատ ուրախ ենք, որ երիտասարդ սերունդը աջակցում է խաղաղությանն ու կայունությանը այս տարածաշրջանում։ Հիմա ժամանակն է խաղաղություն հաստատել ինչպես քաղաքական, այնպես էլ դիվանագիտական, գիտական և մշակութային մակարդակներում։ Գիտեմ, որ դա կարող է դժվար լինել, բայց դա կարևոր է»,-ասել է դիվանագետը՝ ընդգծելով, որ այդ նախաձեռնությունը քննարկվել է Բրյուսելում և համաձայնեցվել է անցյալ տարվա դեկտեմբերին կայացած առաջնորդների հանդիպման ժամանակ։

Лента

Рекомендуем посмотреть