Онлайн

Ցուկերբերգը մարտահրավեր է նետում լրատվամիջոցներին

2018-01-12 18:15 , Наука, HiTech, 560

Ցուկերբերգը մարտահրավեր է նետում լրատվամիջոցներին

«Ֆեյսբուք» սոցիալական կայքի հիմնադիր, գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը սոցկայքի իր էջում հանդես է եկել հայտարարությամբ, որով տեղեկացնում է, որ կայքի ծառայություններում «լուրջ փոփոխություններ» են սպասվում, որոնք, ըստ էության, միտված են լինելու սոցկայքում մեդիա-կոնտենտի նվազեցմանը:

«2018 թվականին մեր հիմնական առաջնահերթություններից կլինի «Ֆեյսբուք»-ում մարդկանց լավ ժամանցը երաշխավորելը: Մենք այն ստեղծել ենք օգնելու կապի մեջ մնալ միմյանց հետ՝ ավելի սերտ շփվելով մեզ համար կարևոր մարդկանց հետ»,-գրել է Ցուկերբերգը՝ նշելով, որ մինչդեռ վերջին շրջանում իրենք օգտատերերից առավել հաճախ են լսում, որ հանրային՝ բիզնես, բրենդ եւ մեդիա կոնտենտը, սկսում է ստվերել անձնական կոնտենտը:

«Լուրջ ուսումնասիրություններ ենք կատարել, լսել ենք գիտական հանրության կարծիքը, խոսել համալսարանների առաջատար փորձագետների հետ: Արդյունքները ցույց են տալիս, որ երբ մենք օգտագործում ենք սոցիալական մեդիան՝ մեզ համար կարևոր մարդկանց հետ հաղորդակցվելու համար, դա կարող է նպաստել մեր բարեկեցությանը: Մենք կարող ենք մեզ առավել հաղորդակից և քիչ միայնակ զգալ, եւ այդ համահարաբերակցությունը երկարաժամկետ հեռանկարում կապվում է երջանկության եւ առողջության ցուցիչների հետ: Մյուս կողմից՝ հոդվածների պասիվ ընթերցումը կամ տեսանյութերի դիտումը՝ անգամ եթե դրանք զվարճալի եւ ինֆորմատիվ են, կարող է այդքան էլ լավ չլինել: Ուստի մենք մեծ փոփոխություններ ենք սկսում «Ֆեյսբուքում»»,-գրել է Մարկ Ցուկերբերգը՝ տեղեկացնելով, որ այդ ուղղությամբ փոփոխությունները սկսել են նախորդ տարի, թեև մի քանի ամիս կպահանջվի այդ նոր մոտեցումը բոլոր ծառայություններում արտացոլելու գործում:

«Առաջին փոփոխությունները կտեսնեք «News Feed»-ում, որտեղ ավելի շատ բան կտեսնեք ձեր ընկերներից, ընտանիքից եւ խմբերից եւ ավելի քիչ՝ բիզնեսից, բրենդերից եւ մեդիայից»,-տեղեկացրել է Ցուկերբերգը՝ նկատելով, որ այն պետք է խրախուսի իմաստալից փոխազդեցություն մարդկանց միջեւ:

Лента

Рекомендуем посмотреть