15․00-ի դրությամբ հատուկ տարածքներ տեղափոխված 53 մեքենայից 44-ի ղեկին եղել են անչափահասներ - RadioVan.fm

Онлайн

15․00-ի դրությամբ հատուկ տարածքներ տեղափոխված 53 մեքենայից 44-ի ղեկին եղել են անչափահասներ

2022-06-03 15:10 , Право, 915

15․00-ի դրությամբ հատուկ տարածքներ տեղափոխված 53 մեքենայից 44-ի ղեկին եղել են անչափահասներ

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 15․00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել 53 տրանսպորտային միջոց, որոնցից 44-ի ղեկին եղել են անչափահասներ, յոթ անձ մեքենան վարել են առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ փոխարինված համարանիշով, մեկը՝ ոչ սթափ վիճակում։

Այդ մասին հայտնում են ՀՀ ճանապարհային ոստիկանությունից՝ հավելելով, որ մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։

Հիշեցնենք՝ 13։00-ի դրությամբ հատուկ տարածքներ տեղափոխված 39 մեքենայից 33-ի ղեկին էին անչափահասներ եղել։

Лента

Рекомендуем посмотреть