ՀՀ պաշտպանության նախարարությունն (ՊՆ) այսօր տարածած հաղորդագրությամբ հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած լուրն այն մասին, թե հունիսի 2-ի երեկոյան և գիշերը ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և նռնականետերից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
«Հերթական ապատեղեկատվությունն է»,-ընդգծում են պաշտպանական գերատեսչությունից՝ վստահեցնելով, որ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։