Այսօր «Վերջին զանգ»-ն է․ ՀՀ հանրակրթական դպրոցներում ազդարարվում է 2021-2022թթ․ ուսումնական տարվա ավարտը։ Այս տարի 12-րդ դասարանը կավարտի շուրջ 21 000, իսկ 9-րդ դասարանը՝ ավելի քան 34 500 աշակերտ։
«Վերջին զանգ»-ի միջոցառումներով պայմանավորված՝ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը հայտարարել է ուժեղացված ծառայություն իրականացնելու մասին․ ուշադրության կենտրոնում են լինելու վարելու իրավունք չունեցող անձանց, մասնավորապես՝ շրջանավարտների կողմից մեքենա վարելու դեպքերը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության այլ կանոնների միտումնավոր խախտումները։
Ընդգծվել է՝ ներողամտություն չի դրսևորվելու որևէ իրավախախտի նկատմամբ ու, անհրաժեշտության դեպքում, մեքենաները կտեղափոխվեն Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ։