«Երևանի գինու օրեր»-ին հունիսի 3-6-ը Կենտրոնում փակ փողոցներ կլինեն - RadioVan.fm

Онлайн

«Երևանի գինու օրեր»-ին հունիսի 3-6-ը Կենտրոնում փակ փողոցներ կլինեն

2022-06-02 17:43 , Общество, 820

 «Երևանի գինու օրեր»-ին հունիսի 3-6-ը Կենտրոնում փակ փողոցներ կլինեն

Մայրաքաղաքում հունիսի 3-5-ը անցկացվելիք «Երևանի գինու օրեր» փառատոնի կապակցությամբ հունիսի լույս 3-ի գիշերը, ժամը 1.00-ից մինչև հունիսի 6-ի ժամը 6-ը, փակ են լինելու Սարյան փողոցը՝ Պուշկինի խաչմերուկից մինչև Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկ, Մոսկովյան փողոցը՝ Թումանյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Սպենդիարյան փողոցների խաչմերուկ, ինչպես և Թումանյան փողոցը՝ Սարյան-Թումանյան խաչմերուկից մինչև Թումանյան-Փարպեցու փողոցների խաչմերուկ։

Այդ մասին հայտնում է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը։

Սպասվելիք փառատոնի օրակարգի մանրամասներին կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ։

Лента

Рекомендуем посмотреть