Երթևկության կազմակերպումը Կոմիտաս-Վաղարշյան հատվածում փոխվել է - RadioVan.fm

Онлайн

Երթևկության կազմակերպումը Կոմիտաս-Վաղարշյան հատվածում փոխվել է

2022-06-01 16:56 , Общество, 1345

Երթևկության կազմակերպումը Կոմիտաս-Վաղարշյան հատվածում փոխվել է

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով այսօրվանից՝ հունիսի 1-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել Կոմիտասի պողոտա (շուկայի ուղղությունից)- Վաղարշյան փողոց (դեպի Դավթաշեն) հատվածում:

«Նախկինում գործող երեք երթևեկելի գոտիներն այժմ արդեն չորսն են: Ընդ որում, Կոմիտասի պողոտայից իջնող և աջ շրջադարձով դեպի Դավթաշեն տանող 1-ին երթևեկելի գոտում միշտ վառվելու է լուսացույցի կանաչ ազդանշանը: Մյուս երեք գոտիները կանաչ ազդանշանի դեպքում ուղղորդում են դեպի Կասյան փողոց»,-ասված է հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть