«Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում․ արցախահայությունը համբերությամբ սպասելու է միջազգային հանրության կողմից ճանաչմանը»․ Արցախի ԱԺ նախագահ - RadioVan.fm

Онлайн

«Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում․ արցախահայությունը համբերությամբ սպասելու է միջազգային հանրության կողմից ճանաչմանը»․ Արցախի ԱԺ նախագահ

2022-06-01 16:54 , Политика, 917

«Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում․ արցախահայությունը համբերությամբ սպասելու է միջազգային հանրության կողմից ճանաչմանը»․ Արցախի ԱԺ նախագահ

«Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում և դրա շուրջ ցանկացած քննարկում մեզ համար անընդունելի է։ Դա մեր կարմիր գիծն է»,-այդ մասին Կիպրոսում, Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանի հետ հանդիպմանը, ասել է Արցախի Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Արթուր Թովմասյանը։

Նա ընդգծել է, որ Արցախի ժողովուրդը հաստատակամ է և չի շեղվելու իր ընտրած ուղուց։

«Մենք չափազանց թանկ գին ենք վճարել մեր ազատության և անկախության համար և մեր պատմությունը անարժան ձևով փակելու իրավունք չունենք։ Տասնամյակներ շարունակ զրկանքների ու տառապանքների հիմնական կրողը Արցախի ժողովուրդն է և մեր ճակատագիրը որոշելու լիազորություն որևէ մեկին չենք տվել»,-Արցախի ԱԺ պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ ասել է Արթուր Թովմասյանը՝ վստահ ընդգծելով, որ Արցախի բռնակցումը Ադրբեջանին կբերի ոչ միայն Արցախի ոչնչացմանը, այլև հայոց պետականության և հայ ժողովրդի աշխարհաքաղաքական, պատմական և բարոյական ողբերգության հիմքը կհանդիսանա։

Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ արցախահայությունը համբերությամբ սպասելու է միջազգային հանրության կողմից Արցախի ճանաչմանը։

ԱԺ նախագահը Գերաշնորհ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանի հետ հանդիպմանը միաժամանակ նշել է, որ 2022թ․ մարտի 23-ին Արցախը կանգնած է եղել լոկալ պատերազմական գործողությունների առջև, իսկ ռուս-ուկրաինական հատուկ ռազմական գործողությունների պատճառով ձևավորվել է նոր աշխարհակարգ։ Արթուր Թովմասյանը համոզմունք է հայտնել, որ Արցախը, Հայաստանը և Սփյուռքը պետք է օգտագործեն դիվանագիտական խողովակները, այլապես կհայտնվենք նոր աշխարհակարգի փլատակների տակ։

Ըստ Արթուր Թովմասյանի՝ 2022թ․ մարտի 8-ից հետո ստեղծված իրավիճակում Ադրբեջանը հետապնդում էր մի քանի նպատակ, այն է՝

  • Փոխել ստատուս-քվոն, որը ստեղծվել է 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո,
  • վարկաբեկել ռուս խաղաղապահ ուժերի դերակատարությունը,
  • ստուգել մեր զգոնությունը, և եթե այն իսպառ բացակայում է՝ հայաթափել Արցախը։

Ի հավելումն նշվում է, որ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրվա առթիվ Տեր Խորեն արքեպիսկոպոս Տողրամաճյանի ձեռամբ մատուցվել է պատարագ, որի ընթացքում Գերաշնորհ Տերը իր հայրապետական օրհնությունն է փոխանցել նաև Արցախի ժողովրդին։

Лента

Рекомендуем посмотреть