Հայաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հերքում է Բաքվի ՊՆ-ի լուրը, թե, իբր, ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները մայիսի 31-ի երեկոյան և գիշերը կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան և հյուսիս-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։
«Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում։