Ավստրալիա ուղարկվելիք փոստային առաքանիներից հայտնաբերվել է 200 հազար դոլար արժողությամբ 3 կգ 680 գրամ «ափիոն» թմրամիջոց - RadioVan.fm

Онлайн

Ավստրալիա ուղարկվելիք փոստային առաքանիներից հայտնաբերվել է 200 հազար դոլար արժողությամբ 3 կգ 680 գրամ «ափիոն» թմրամիջոց

2022-05-31 17:18 , Право, 1137

Ավստրալիա ուղարկվելիք փոստային առաքանիներից հայտնաբերվել է 200 հազար դոլար արժողությամբ 3 կգ 680 գրամ «ափիոն» թմրամիջոց

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:

Հաղորդվում է, որ օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ, «ՀայՓոստ» ընկերության փոխանակման կենտրոնում Ավստրալիա ուղարկվող միջազգային երկու առաքանիների նկատմամբ իրականացրել են մաքսային տեսազննում: Այնուհետև կատարվել է զննում և Հայաստանի Հանրապետությունից՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու անունից դեպի Ավստրալիա ուղարկվող միջազգային փոստային առաքանիներից յուրաքանչյուրի միջից հայտնաբերվել է մեկական արծաթագույն լիսեռ:

Հիշյալ առաքանիների միջից հայտնաբերված 2 արծաթագույն լիսեռները հատուկ գործիքների միջոցով կտրելու և մասնատելու արդյունքում հայտնաբերվել է 3կգ 680 գրամ ընդհանուր քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոց, որի շուկայական գինը գերազանցում է 200 հազար ԱՄՆ դոլարը:

Փաստի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Лента

Рекомендуем посмотреть