Ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու հաշվառումը արգելող նախագիծը հաստատվել է - RadioVan.fm

Онлайн

Ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու հաշվառումը արգելող նախագիծը հաստատվել է

2018-01-11 15:37 , Политика, 1660

Ապրիլի 1-ից աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու հաշվառումը արգելող նախագիծը հաստատվել է

Չնայած այս օրերին ընթացող վարորդների բողոքի ակցիաներին՝ ՀՀ կառավարությունն այսօր՝ 2018-ի անդրանիկ նիստում, հաստատել է աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախագիծը: Ըստ այդմ՝ 2018 թ. ապրլի 1-ից կարգելվի աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներկրումը հանրապետություն, դրանց շահագործումն ու հաշվառումը:

Ինչպես գործադրի նիստում նշել է Տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախախար Վահան Մարտիրոսյանը՝ որոշումը կայացվում է ելնելով քաղաքացիների անվտանգությունից, քանի որ, վիճակագրական տվյալներն է մեջբերել նախարարը, աջ ղեկով մեքենաների կատարած վթարները 28 տոկոսով ավելի են ձախակողմյաններից, իսկ վիրավորների քանակը ավելի է մոտ 39 տոկոսով։

Նշյալ սահմանափակումը չի տարածվելու մինչև ապրիլի 1-ը ներմուծված աջ ղեկով մեքենաների սեփականատերերի սեփականության իրավունքի վրա. նրանք, ըստ նախագծի, կարող են ազատ շահագործել, հաշվառել ու վերահաշվառել իրենց աջակողմյան տրանսպորտային միջոցները։

Лента

Рекомендуем посмотреть