Այսօր՝ մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:
Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտոպանության նախարարությունը (ՊՆ)՝ տեղեկացնելով, որ զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր:
«Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում: