ՀՀԿ-ական նախկին պատգամավորը Երևանում ընտանեկան հանգստի և ժամանցի նոր կենտրոն կկառուցի - RadioVan.fm

Онлайн

ՀՀԿ-ական նախկին պատգամավորը Երևանում ընտանեկան հանգստի և ժամանցի նոր կենտրոն կկառուցի

2018-01-11 15:34 , Политика, 1575

ՀՀԿ-ական նախկին պատգամավորը Երևանում ընտանեկան հանգստի և ժամանցի նոր կենտրոն կկառուցի

Երեւանի քաղաքապետարանը Ազգային ժողովի նախկին հանրապետական պատգամավոր Գարեգին Նուշիկյանի «Պարկ գրուպ» ՍՊ ընկերությանը առանց մրցույթի հողամաս կտրամադրի: Որոշումն այսօր հաստատվել է գործադիրի նիստում:

Ըստ այդմ՝ նախատեսվում է Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցին հարակից տարածքում գտնվող մոտ 27 հա հողամասը 99 տարով վարձակալության և կառուցապատման իրավունքներով տրամադրել «Պարկ Գրուպ»-ին: Ներդրումային ծրագրով նախատեսվում է ստեղծել մանկական, երիտասարդական, ընտանեկան հանգստի և ժամանցի կենտրոն՝ իրականացնելով 22 մլն դոլար ներդրում:

Արդյունքում կստեղծվի 350 մշտական աշխատատեղ: Ներդրումային ծրագրի իրականացմամբ նախատեսված է տարածքի 70 տոկոսը կանաչապատել՝ տնկելով ավելի քան 2000 ծառ, ստեղծելով ծաղկազարդ և կանաչապատ տարածք: Կենտրոնը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը:

Лента

Рекомендуем посмотреть