«Այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոնը, և մենք պետք է շարունակենք ուժեղ լինել». Ալիևը՝ գրավյալ Կովսականում - RadioVan.fm

Онлайн

«Այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոնը, և մենք պետք է շարունակենք ուժեղ լինել». Ալիևը՝ գրավյալ Կովսականում

2022-05-27 19:42 , Политика, 1085

«Այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոնը, և մենք պետք է շարունակենք ուժեղ լինել». Ալիևը՝ գրավյալ Կովսականում

Այսօր՝ մայիսի 27-ին, Արցախի բռնազավթված Կովսականի (Զանգելան) շրջան կատարած այցի ժամանակ իր ելույթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկիրը պետք է ավելացնի իր հզորությունը, քանի որ ուժի գործոնը չափազանց կարևոր է:

«Այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոնը։ Ես այս մասին խոսել եմ տասը տարի առաջ: Իմ բոլոր ելույթները մամուլում կան։ Ես ասել եմ, որ միջազգային իրավունքը չի գործում, որ ինքներս մեզ չպետք է խաբենք, մենք պետք է էլ ավելի հզորանանք, ուժ հավաքենք և հարկ եղած դեպքում՝ թշնամուն ուժով քշենք մեր հողից։ Ասել եմ ու արել եմ»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հայտարարել է Ալիևը։

Ընդգծելով, որ ուժի գործոնը կշարունակի գերիշխել աշխարհում, Իլհամ Ալիևն ասել է, որ պետք է շարունակեն ուժեղ լինել։

«Այսօր մեր տնտեսական ցուցանիշները շատ դրական են։ Կարող եմ ասել, որԱդրբեջանն այս տարի աշխարհի ամենաարագ զարգացող երկրներից մեկն է։ Մենք նաև ուժեղացնում ենք մեր ռազմական կարողությունը։ Պատերազմից հետո ստեղծվել են նոր զինված կազմավորումներ, գնվել է նոր տեխնիկա, և մենք կշարունակենք դա անել։ Որովհետև, եթե մենք ուժեղ չլինենք, չենք կարողանա ապրել այնպես, ինչպես ուզում ենք։ Մենք ուզում ենք ազատ ապրել։ Մենք ցանկանում ենք, որ ապագայում ոչ ոք չխառնվի մեր գործերին: Դրա կարիքը չկա»,-ասել է Ալիևը՝ շեշտելով, թե իրենք այսօր այնպիսի «հրաշալի պետություն» են կառուցել, որին շատերը կարող են նախանձել։

Նշենք՝ Արցախի գրավյալ Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ) և Կովսականի շրջաններ Ադրբեջանի նախագահը այցելել է կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Ալիևները Վարանդայում ծանոթացել են Հորադիզ-Ջրական-Կովսական-Աղբենդ ճանապարհի շինարարությանը, իսկ Ջրականում մասնակցել են Հորադիզ-Աղբենդ երկաթուղային գծի «Սոլթանլի» կայանի և «Ազերէներջի» ԲԲԸ-ի 330/110 ԿՎ էներգետիկ հանգույցի հիմնարկեքի արարողությանը։ Կովսականում նրանք ծանոթացել են տեղի միջազգային օդանավակայանի և մզկիթի շինարարությանը:

Лента

Рекомендуем посмотреть