Վաղը 10-18-ը Շորժայից Ծովագյուղի խաչմերուկ և այդտեղից թերակղզի ճանապարհը փակ կլինի․ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշար - RadioVan.fm

Онлайн

Վաղը 10-18-ը Շորժայից Ծովագյուղի խաչմերուկ և այդտեղից թերակղզի ճանապարհը փակ կլինի․ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշար

2022-05-27 16:21 , Общество, 977

Վաղը 10-18-ը Շորժայից Ծովագյուղի խաչմերուկ և այդտեղից թերակղզի ճանապարհը փակ կլինի․ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» հեծանվավազքի մրցաշար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (ԿԳՄՍՆ) հայտնում են, որ հանրապետությունում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման ու հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով մայիսի 28-ին կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը:

Մրցաշարը տեղի կունենա ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շողակաթ-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում (մեկնարկը՝ Շողակաթ (նախկին՝ Շորժա) համայնքից, 40 կմ):

«Մասնակիցները Շողակաթ կժամանեն գնացքով: Տեղեկացնում ենք՝ մասնակիցներին մրցավայր տեղափոխող գնացքը մայիսի 28-ին՝ ժամը 06:40-ին, կլինի Երևանի Սասունցի Դավիթ կայարանում:

Ժամը 07:15-ին նախատեսվում է գնացքի մեկնումը դեպի Շողակաթ՝ առանց կանգառի: «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի մեկնարկը ժամը 12:30-ին նախատեսված է Շողակաթ համայնքից: Երևան վերադարձը՝ ժամը 17:00-ին Սևանի կայարանից:

Այն մասնակիցները, որոնք մրցավայր կժամանեն իրենց անձնական մեքենաներով, մեկնարկի հատվածում՝ Շողակաթ համայնքում, պետք է լինեն մրցումից երկու ժամ առաջ՝ ժամը 10:30-ին, անձը հաստատող փաստաթղթերով և բժշկի համապատասխան թույլտվությամբ:

Մրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 28-ին` ժամը 10:00-18:00-ն, փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածը»,-մանրամասնում են ԿԳՄՍՆ-ից։

Лента

Рекомендуем посмотреть