Կառավարությունը գումար է հատկացրել Շուռնուխում սահմանազատման հետևանքով տներից զրկվածների համար թաղամասի կառուցմանը - RadioVan.fm

Онлайн

Կառավարությունը գումար է հատկացրել Շուռնուխում սահմանազատման հետևանքով տներից զրկվածների համար թաղամասի կառուցմանը

2022-05-26 16:58 , Политика, 931

Կառավարությունը գումար է հատկացրել Շուռնուխում սահմանազատման հետևանքով տներից զրկվածների համար թաղամասի կառուցմանը

Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում սահմանազատման հետևանքով իրենց բնակելի նշանակության գույքերի տնօրինման հնարավորությունից զրկված ընտանիքների բնակարանային խնդիրը լուծելու նպատակով կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում:

Վերոնշյալ խնդիրը լուծելու նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին հատկացրել էր 470.000,2 հազ. դրամ:

Հիմնավորման համաձայն՝ թաղամասի կառուցման շինարարական աշխատանքները ամբողջությամբ և ժամանակին ավարտին հասցնելու համար անհրաժեշտ լրացուցիչ ֆինանսկան միջոցները կազմում է 395.706,8 հազ դրամ:

Հաշվի առնելով այդ ընտանիքների կարիքների բավարարման հրատապությունը նախատեսվում է լրացուցիչ ֆինանսկան միջոցները հատկացնել արդեն իսկ կնքված պայմանագրերի շրջանակում՝ դրանցում ավելացումներ անելու նպատակով:

Лента

Рекомендуем посмотреть