«Դիմադրություն»-ը ԲԴԽ-ի դիմաց աջակցություն է հայտնել զոհվածների հարազատներին - RadioVan.fm

Онлайн

«Դիմադրություն»-ը ԲԴԽ-ի դիմաց աջակցություն է հայտնել զոհվածների հարազատներին

2022-05-26 16:53 , Политика, 1024

«Դիմադրություն»-ը ԲԴԽ-ի դիմաց աջակցություն է հայտնել զոհվածների հարազատներին

ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով ձևավորված «Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են Բարձրագույն դատական խորհուրդ (ԲԴԽ)՝ աջակցելու զոհված զինծառայողների հարազատներին։

2020-ի 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները պահանջում են, որպեսզի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունն անցնի դռնբաց։

ԲԴԽ-ի ներկայացուցիչն առաջարկել է 5 հարազատ վերև բարձրանա, սակայն ծնողները պահանջել են, որ նրանք ներքև իջնեն և զրուցեն բոլորի հետ։

Այնուհետ 30 ծնող ներս է մտել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպելու:

Հանդիպումը դեռ չավարտված ծնողներից մեկը դուրս է եկել՝ պատմելով, որ հանդիպումը սկսվել է Գագիկ Ջհանգիրյանի կողմից իրենց ուղղված մեղադրանքներով։

«Իրեն թվում է, թե մենք այլ շարժառիթ չունենք այս ամենի մասնիկը լինելու և քաղաքական ուժերը մեզ օգտագործում են»,-լրագրողներին ասել է ծնողներից մեկը։

«Ջհանգիրյանը հեքիաթներ էր պատմում։ Ես թողեցի դուրս եկա այն ժամանակ, երբ Ջհանգիրյանը բառացիասաց, որ մենք այս դատի հետ գործ չունենք, ծնողերին ասաց՝ դուք այդ դատի ժամանակ հանդիսատես եք։ Այդ ժամանակ թողեցի դուրս եկա, շատ տհաճ հանդիպում էր»,-հայտարարել է զոհված զինծառայողների ծնողներից մեկը։

Նշենք՝ ծնողներին հավաքվելու և ԲԴԽ-ին դիմելու մասին կոչով երեկ հանդես էր եկել 44-օրյա պատերազմում որդուն՝ Մենուա Հովհաննիսյանին կորցրած Կարին Տոնոյանը։ Նա ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել էր․

«Դիմում եմ բոլոր խիղճ ու հոգու պարտք ունեցող հայերին,

-Սիրելի հայրենակիցներ, արդեն տևական ժամանակ է, որ մենք՝ զոհվածների ծնողներս, փորձում ենք արդարադատության միջոցով ստանալ մեզհուզող գոնե 2 հարցի պատասխան՝

ՈՎՔԵՐ ԴԱՎԱՃԱՆԵՑԻՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ԵՎ

ՈՎՔԵՐ ՍՊԱՆԵՑԻՆ ՄԵՐ ԶԱՎԱԿՆԵՐԻՆ:

Տեղեկացնելով, որ մինչև վերջերս հարուցված որևէ քրեական գործով, օրենքի կոպիտ խախտումով դատախազությունը տուժող կողմ չէր ճանաչել, տուժողի կարգավիճակ չէր տվել 5000 զոհվածներից,12 000 վիրավորներից և բազմահազար տեղահանվածներից և ոչ մեկին, անընդունելի ենք համարում այսօր ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Կարեն Բիշարյանի (որի նշանակումը նույնպես կատարվել է օրենքի ակնհայտ խախտմամբ՝ ոչ էլեկտրոնային տարբերակով, ոչ էլ այբբենական ցանկով) կողմից քամահրական վերաբերմունքով հարցադրումը մեղադրող կողմի՝ մեզ երրորդ անձի կարգավիճակ տալու միջնորդությանը, թե այդ ինչ պիտի ասեն զոհվածների ծնողները, որ մեղադրող կողմը չի նշել կամ չի նշելու....

Այս բացահայտ քամահրանքին մի քանի ծնողի արդարացի վրդովմունքը վերաճեց վիճաբանության, որի արդյունքում դատավորը որոշեց բոլոր ծնողներին և լրատվամիջոցներին նույնպես զրկել դատավարությանը մասնակցելու իրավունքից և հայտարարեց, որ այդուհետ կտարվեն դատական դռնփակ նիտեր:

Սա մենք՝ ծնողներս, դիտարկում ենք որպես ակնհայտ անհարգալից վերաբերմունք մեր նկատմամբ և մեր՝ տուժողներիս իրավունքների խախտում, ինչպես նաև նիկոլիզմին հատուկ միտում՝ գաղտնի դատավարությամբ քողարկել կատարված դավաճանության բացահայտվելիք դրվագների սահմռկելիությունը, թաքցնել ճշմարտությունը և անդառնալի դարձնել իրականացրած որոշումները:

Ուստի վաղը՝ մայիսի 26-ին ժամը 11-ին ծնողներով կդիմենքՀՀ բարձրագույն դատական խորհրդին՝ ԲԴԽ-ին(հասցե՝ Կորյունի 17) և կպահանջենք, հաշվի առնելով այս դատական գործի կարևորությունը և ծնողներիս հոգեբանական ծայրահեղ ծանր ու սահմանային վիճակը, չեղարկել այդ որոշումը և դատավարությունը շարունակել դռնբաց կարգով, թուլատրելով և ծնողներին, և լրագրողներին մասնակցել նիստերին, ապահովելով նաև այդ նիստերի հասանելիությունը հանրությանը:

Բոլոր նրանց, ում համար կարևոր է մեր երկրում արդարադատության հաղթանակը, ով իր հոգում պարտք ունի մեր նահատակ զավակների առջև, խնդրում ենք վաղը լինել մեր կողքին և միասին պայքարենք հանուն արդարության՝ բացահայտելու ՀՀ-ի դեմ գործած պետական դավաճանությունն իր ողջ անողոքությամբ:

Մեզ մենակ չթողնեք»:

Лента

Рекомендуем посмотреть