Թուրքիայում հրատարակվել է Հայոց ցեղասպանության թեմայով թուրք գրողի հեղինակած գիրքը - RadioVan.fm

Онлайн

Թուրքիայում հրատարակվել է Հայոց ցեղասպանության թեմայով թուրք գրողի հեղինակած գիրքը

2018-01-09 17:25 , Культура, Шоу бизнес, 1570

Թուրքիայում հրատարակվել է Հայոց ցեղասպանության թեմայով թուրք գրողի հեղինակած գիրքը

«Իրականում ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ դեռ ուսանողական տարիներին ուսուցիչն ինձ զրո նշանակեց «Հայերի տեղահանությունը» թեմայով հանձնարարության համար»,- Ermenihaber-ի փոխանցմամբ այսպես է պատասխանել թուրք գրող Մուրաթ Աթաշը «Hürriyet» թերթի այն հարցին, թե ինչու որոշեց Հայոց ցեղասպանության մասին գիրք գրել:

«Այն ժամանակ աղբյուրները սահմանափակ էին։ Միայն Սիվասի նահանգային ժողովրդական գրադարանում 60-70 էջանոց մի գիրք կարողացա գտնել։ Այդ շատ սահմանափակ «տեղեկություններով» էլ պատրաստվեցի դասին։ Երբեք չեմ մոռանա վերջին նախադասությունը, որ ասացի դասարանում իմ պատրաստած նյութը ներկայացնելուց հետո։ Ես ասացի. «Մեղավոր էին և' հայերը, և' Օսմանյան կայսրությունը»։ Կարծում եմ՝ ուսուցչին բարկացրել էր այն, որ դուրս էի եկել պաշտոնական և սառը մոտեցումների սահմաններից, որոնցով առաջնորդվում է պատմությունը՝ անտեսելով մարդուն։ Հենց այդ «զրոն» էլ խթանեց ու սաստկացրեց թեմայի նկատմամբ հետաքրքրությունս»,-պատմել է Մուրաթ Աթաշը, ով գրի է առել Հայոց ցեղասպանության դրվագներից մեկը, որը «Արմինե. Չորաք լեռան աքսորը» վերնագրով լույս է ընծայվել Ստամբուլի «Արաս» հրատարակչությունում։

«Գիրքն ընթերցողին տեղափոխում է այլ ժամանակներ, երբ, ինչպես ասում էր Կարապետ էֆենդին, «լալիս էր արևը»։ Այդ արտահայտության ողջ իմաստն Արմինեն հասկանում է 1915թ. գաղթի ճանապարհին, երբ տեսնում է ծարավից մահացածների դիակներ, հրոսակախմբերի կողմից բռնաբարված երիտասարդների մարմիններ և մարդկության բոլոր չարիքներին ականատես եղած ու մեկ գիշերում հասունացած երեխայի պես բացականչում է. «Արևը լալիս է»։ Լալիս են լեռները, լալիս են ձորերը»,- գրում է Hürriyet-ը։

Лента

Рекомендуем посмотреть