Պետական սահմանի անցման կետերում սահմանային վերահսկողություն կիրականացնեն ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ մաքսային վերահսկողություն՝ մաքսային մարմինները:
«Պետական սահմանի մասին» օրենքում, ինչպես նաև «Մաքսային կարգավորման մասին» և կից այլ օրենքներում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները Ազգային ժողովում քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը:
Պետական վերահսկողական գործառույթների կատարման անհրաժեշտության դեպքում դա ևս կիրականացնեն վերոնշյալ մարմինները: Առանձին դեպքերում ժամանակավորապես պետական սահմանի անցման կետերում հնարավոր կլինի տեղակայել նաև վերահսկողական գործառույթներ իրականացնող այլ մարմիններ:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին հայտնել է Ծովինար Վարդանյանը: Նախաձեռնության ընդունման արդյունքում տնտեսվարողը մաքսային անցման կետերում կառնչվի մեկ պետական մարմնի հետ: