Հունիսի 1-ից «Զորաց քարեր» բնակատեղի պատմամշակութային արգելոցը անցնում է տոմսային տնտեսության։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ից հայտնում են, որգործելու են տոմսերի հետևյալ սակագները՝
ՀՀ քաղաքացիներ և ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներ՝ 700 ՀՀ դրամ
Օտարերկրացիներ՝ 1400 ՀՀ դրամ
Դպրոցական տարիքի երեխաներ՝ 100 ՀՀ դրամ
Կենսաթոշակառուներ և փախստականներ՝ 350 ՀՀ դրամ
Ուսանողներ՝ 200 ՀՀ դրամ
Հայերեն լեզվով բացատրություն (էքսկուրսիա)՝ 2000 ՀՀ դրամ
Օտար լեզվով անցկացվող բացատրություն(ռուսերեն, անգլերեն)` 4000 ՀՀ դրամ։
«Զորաց քարեր հնավայրը Հայկական լեռնաշխարհի պատմամշակութային եզակի օրինակներից է և դեռևս մեծ անհայտներ ունի թաքնված իր ընդերքում: Անհրաժեշտ է լավագույնս պահպանել, վերահսկել և շարունակել արգելոցի հուշարձանախմբի ուսումնասիրությունը քայլ առ քայլ»,-ընդգծում են ՊՈԱԿ-ից։