Հայաստանի տարբեր հատվածների՝ Ադրբեջանի տարածքով հաղորդակցվելու մասին քննարկումը ի՞նչ է ենթադրում․ ԱԽ քարտուղարը «Արմենպրես»-ին պարզաբանել է - RadioVan.fm

Онлайн

Հայաստանի տարբեր հատվածների՝ Ադրբեջանի տարածքով հաղորդակցվելու մասին քննարկումը ի՞նչ է ենթադրում․ ԱԽ քարտուղարը «Արմենպրես»-ին պարզաբանել է

2022-05-24 15:37 , Политика, 1321

Հայաստանի տարբեր հատվածների՝ Ադրբեջանի տարածքով հաղորդակցվելու մասին քննարկումը ի՞նչ է ենթադրում․ ԱԽ քարտուղարը «Արմենպրես»-ին պարզաբանել է

Ինչի՞ մասին է Հայաստանի տարբեր հատվածների՝ Ադրբեջանի տարածքով հաղորդակցվելու մասին՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահի հայտարարությունում տեղ գտած կետը․ «Արմենպրես» լրատվական գործակալությունը հետարքրվել է Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գիրիգորյանից։

«Խոսքն այն մասին է,- պարզաբանել է Գրիգորյանը,- որ, օրինակ, Հայաստանի քաղաքացիների և բեռների համար Երասխից Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքով հնարավոր լինի հասնել Մեղրի և հակառակ ուղղությամբ, այն նույն սկզբունքների շրջանակում, ինչ Ադրբեջանի քաղաքացիները և բեռները Հորադիզից Հայաստանի տարածքով կարող են հասնել Նախիջևան»։

«Իսկ Հայաստանի մի տարածքից մյուսը տեղափոխվելու համար ինչո՞ւ պիտի օգտագործվի Նախիջևանի տարածքը» հարցին՝ ԱԽ քարտուղարը պատասխանել է․

«Դա կարող է տեղի ունենալ այն պատճառով, որ Հայաստանի հյուսիսը հարավին կապող երկաթուղին անցնում է Նախիջեւանով: Եւ հետո՝ քննարկվող թեման տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաների բացման մասին է, եւ գոյություն ունեցող բոլոր կոմունիկացիաների բացման եւ գործունեության սկզբունքների հարցը պետք է լուծվի: Քննարկումները տեղի են ունենում հենց այս տրամաբանությամբ: Հիշեցնեմ, որ նույն համատեքստում քննարկվում է նաեւ Հայաստանի Հանրապետությունից Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն եւ Ադրբեջանի արեւելյան հատվածներով դեպի Ռուսաստանի Դաշնություն եւ հակառակ ուղղությամբ տրանսպորտային կապի հարցը»:

Лента

Рекомендуем посмотреть