Նախատեսվում է գործարկել Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներ. դեսպան Ֆան Յոնգը` Արագածոտնի մարզպետին - RadioVan.fm

Онлайн

Նախատեսվում է գործարկել Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներ. դեսպան Ֆան Յոնգը` Արագածոտնի մարզպետին

2022-05-23 22:28 , Политика, 819

Նախատեսվում է գործարկել Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներ. դեսպան Ֆան Յոնգը` Արագածոտնի մարզպետին

Հայաստանում Չինաստանի դեսպանատունը մեկնարկում է մարզերի զարգացմանը, կրթության, զբոսաշրջության, առևտրաշրջանառության և բիզնեսի ոլորտներում առաջընթացին միտված նոր ծրագիր, որն սկսվելու է Արագածոտնից:

Այս առիթով ճանաչողական այցով այսօր մարզում է եղել արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ֆան Յոնգը։

Արագածոտնի մարզպետարանի փոխանցմամբ՝ դեսպանին հյուրընկալել է մարզպետ Սերգեյ Մովսիսյանը։

Մարզպետարանից ընդգծում են, որ հանդիպումը աննախադեպ էր․ 1990-ականներից ի վեր մարզպետարանն իրգործունեությանպատմության մեջ առաջին անգամ էր Չինաստանի դեսպան հյուրընկալում։

Գլխավոր քարտուղար Հրաչյա Գևորգյանի, խորհրդական Արմեն Գրիգորյանի, զարգացման ծրագրերի, վերլուծության և զբոսաշրջության բաժնի պետ Գագիկ Պողոսյանի և Աշտարակի համայնքապետ Թովմաս Շահվերդյանի մասնակցությամբ մարզպետը չինական պատվիրակությանը ներկայացրել է մարզի տնտեսական, զբոսաշրջային, կրթական, մշակութային ներուժը և պատրաստակամություն հայտնեց բազմակողմ համագործակցության, համատեղ զարգացման ծրագրերիմշակման և իրագործման։

Չինաստանի դեսպանն իր հերթին շահագրգռվածություն է հայտնել հայ-չինական հարաբերությունների խորացման առումով և ընդգծել, որ Չինաստան-Հայաստանկապը դարերի պատմություն ունի, որի արմատները ձգվում են մինչև «Մետաքսի ճանապարհ»։

«Շուրջ 2000 տարի է՝ Չինաստանն ու Հայաստանը պահպանում են բարեկամական հարաբերություններ, և երկու ժողովուրդների միջև երբևէ թշնամություն կամ ընդվզում չի եղել։ Մենք հակված ենք ընդլայնելու մեր համագործակցությունը մի շարք ոլորտներում»,-իր խոսքում ընդգծել է Ֆան Յոնգը՝ հավելելով, որ Չինաստանի պատմության և մշակույթի մասին հայ ժողովրդի իրազեկությունը բարձրացնելու ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում, նախատեսվում է նաև Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներ գործարկել։

Դեսպանն առանձնահատուկ հետաքրքրություն է հայտնել հայկական որոշ ապրանքատեսակների արտահանման շուրջ։ Այդ ապրանքատեսակներից մեկն, օրինակ, գինին է, որի արտադրությամբ Արագածոտնը Հայաստանում աչքի ընկնող մարզերից է։

«Հանդիպման երկրորդ հատվածը կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ էր՝ Աշտարակի Ներսես Աշտարակեցու անվան թիվ 1 դպրոցում։ Դպրոցի տնօրինության և ուսուցչակազմի հետ հանդիպմանը դեսպանը նշեց կրթական և մշակութային ոլորտներում հայ-չինական հարաբերությունների սերտացմանն ուղղված միջոցառումների կազմակերպման կարևորության մասին, հույս հայտնեց, որ առաջիկայում դրանք տեղի կունենան և դեսպանատան կողմից մեկնարկող նոր ծրագրի մաս կկազմեն։ Դեսպանը պատասխանեց նաև ուսուցիչների հարցերին։

Չինական պատվիրակության և Արագածոտնի մարզի ղեկավարության միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց առաջիկայում կրկին հանդիպելու՝ համագործակցության կոնկրետ առաջարկները քննարկելու նպատակով։ Դեսպանի հրավերով՝ հաջորդ հանդիպումը նախատեսվում է Հայաստանում Չինաստանի դեսպանատանը»,-ասված է Արագածոտնի մարզպետարանի տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть