ՔՊ պատգամավոր Անուշ Բեղլոյանը վայր է դնում մանդատը - RadioVan.fm

Онлайн

ՔՊ պատգամավոր Անուշ Բեղլոյանը վայր է դնում մանդատը

2022-05-23 18:40 , Политика, 1064

ՔՊ պատգամավոր Անուշ Բեղլոյանը վայր է դնում մանդատը

Ազգային ժողովի (ԱԺ) «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանն այսօր՝ մայիսի 23-ին, հրաժարականի դիմում է ներկայացրել: Խորհրդարանը նրան ընտրել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ։

ՀՀ Ազգային ժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունը Անուշ Բեղլոյանի հրաժարականի դիմումի մասին:

««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Անուշ Բեղլոյանը մայիսի 23-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, որն ստորագրում և հրապարակում է Ազգային ժողովի նախագահը: Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունված»,-ասված է Ալեն Սիմոնյանի հայտարարությունում:

Կարեւորում եմ հայ-էստոնական միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը եւ այդ հարցում բարեկամական խմբերի դերը:

Ի դեպ, այսօր Անուշ Բեղլոյանը, ով Ազգային ժողովի Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավարն է, ՀՀ-ում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդի հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրադրությանը, հայտարարել է, որ քաղաքական իրավիճակը կայուն է:

Лента

Рекомендуем посмотреть