Լենինգրադյանից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները կանցկացվեն շուրջօրյա ռեժիմով - RadioVan.fm

Онлайн

Լենինգրադյանից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները կանցկացվեն շուրջօրյա ռեժիմով

2022-05-23 17:18 , Общество, 1079

Լենինգրադյանից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի փլուզված հատվածի վերականգնման աշխատանքները կանցկացվեն շուրջօրյա ռեժիմով

Ծիծեռնակաբերդի խճուղում մեկնարկել են փլուզված հատվածի վերակառուցման աշխատանքները:

Երևանի քաղաքապետարանում կայացած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին զեկուցվել է, որ փլվածքի ողջ երկայնքով ճանապարհը կվերակառուցվի, կիրականացվեն ամրացման աշխատանքներ:

Ծրագրի շրջանակում կվերակառուցվեն նաև գործող բոլոր ստորգետնյա հաղորդուղիներն ու հեղեղատար համակարգը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները կազմակերպել եռահերթ՝ նաև գիշերային ժամերին, որպեսզի կարճ ժամանակահատվածում գործընթացն ավարտվի և ճանապարհի երկկողմանի երթևեկությունը բացվի:

Հիշեցնենք՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել էր, որ մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող ճանապարհահատվածում փլուզում է տեղի ունեցել, ինչի հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է։ Հաղորդվել էր, որ տեղի է ունեցել հողաշերտի փլվածք, որն ուղեկցվել է ավտոճանապարհից մոտ 22 քմ հատվածի և երկաթբետոնե հենապատի փլուզումով, երկու արտաքին լուսավորման սյուն շրջվել է, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ, առկա է ճանապարհահատվածի կրկին փլուզման վտանգ: Փլուզման հետևանքով տուժածներ չեն եղել:

Лента

Рекомендуем посмотреть