Հայկական ազգային ավիաուղիները հավաքագրում է մասնագետների՝ Երևանում ընկերության անձնակազմի համալրման նպատակով - RadioVan.fm

Онлайн

Հայկական ազգային ավիաուղիները հավաքագրում է մասնագետների՝ Երևանում ընկերության անձնակազմի համալրման նպատակով

2022-05-23 17:13 , Общество, 934

Հայկական ազգային ավիաուղիները հավաքագրում է մասնագետների՝ Երևանում ընկերության անձնակազմի համալրման նպատակով

«Ֆլայ Արնա Հայաստանի ազգային ավիաուղիները», Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Էյր Արաբիա խմբի համատեղ ձեռնարկությունը, շարունակում է աշխատակազմի համալրման գործընթացը։

Ընկերությունից հայտնում են, որ հավաքագրում են ինքնաթիռի լրացուցիչ անձնակազմ, թռիչքային գործառնությունների, ինֆորմացիոն տեխնոլոգիաների մասնագետներ։

«Այս մասնագետների հավաքագրման գործընթացը նպատակ ունի համալրելու Երևանում ընկերության անձնակազմը, որը կարտացոլի ընկերության երիտասարդ, ժամանակակից, արժեքների վրա հիմնված ոգին։ Հետաքրքրված թեկնածուները կարող են մանրամասներին ծանոթանալ Ֆլայ Արնայի աշխատանքի որոնման էջում և ստեղծել օգտահաշիվ՝ դիմումներն առցանց մուտքագրելու համար։ Բոլոր դիմումները կհետազոտվեն ընկերության Մարդկային ռեսուրսների մասնագետների կողմից»,-ասված է տարածած հաղորդագրությունում։

Лента

Рекомендуем посмотреть