ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Վաչե Նվերի Չիլինգարյանի սպանության դեպքի առթիվ։
Կոմիտեի հաղորդմամբ՝ պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վաչե Նվերի Չիլինգարյանը մահացել է N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից նախօրին արձակած կրակոցի հետևանքով ձախ թիկնային շրջանում մահացու հրազենային վիրավորումից:
« Նկատելով կատարվածը՝ զինծառայողին օգնության են շտապել նախ ավագ լեյտենանտ Ե.Մուսինյանը, ապա՝ պայմանագրային զինծառայող, վարորդ Դ.Վանյանը, ովքեր ևս հակառակորդի կողմից արձակած կրակոցների հետևանքով ստացել են հրազենային վիրավորումներ: Վերջիններս տեղափոխվել են զինհոսպիտալ. նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-նշված է ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում։
Կատարվում է նախաքննություն: