ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող «Դիմադրություն» շարժման նախաձեռնողները, նկատի ունենալով վաղը պլանավորած ծավալուն աշխատանքները, ինչպես նաև ելնելով եղանակային պայմաններից այսօրվա գործողությունները հանրահավաքով չեն ամփոփի։
Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր, դաշնակցական Իշխան Սաղաթելյանը՝ հայտարարելով, որ «կարևոր» հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակում կանցկացվի վաղը՝ 18:00-ին՝ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել այցից առաջ։