Սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների նախատեսված հանդիպումը չի կայացել. Արարատ Միրզոյան - RadioVan.fm

Онлайн

Սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների նախատեսված հանդիպումը չի կայացել. Արարատ Միրզոյան

2022-05-19 14:09 , Политика, 1034

Սահմանազատման հարցերով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների նախատեսված հանդիպումը չի կայացել. Արարատ Միրզոյան

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովների նախատեսված հանդիպումը չի կայացել։

Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի չորրորդ նիստին ընդառաջ, պատասխանելով լրագրողի հարցին, Բրյուսելում ասել է ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանը։

Հարցերը և պատասխանները, որոնք հրապարակվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) կայքում, ներկայացնում ենք ստորև։

Հարց. Խնդրում եմ պարզաբանել մի հարց. Երևանն ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության իր տեսլականը՝ առաջարկելով քննարկել նաև Լեռնային Ղարաբաղում ապրող մարդկանց իրավունքներն ու անվտանգությունը։ Խոսելով Ադրբեջանի պատրաստակամության մասին՝ արդյո՞ք Բաքուն պատրաստ է այս առաջարկի հիման վրա բանակցություններ սկսել։

Արարատ Միրզոյան. Ինչպես և ասացիք, մենք հրապարակել ենք խաղաղ գործընթացի մեր տեսլականը։ Եվ մենք ի սկզբանե ասել ենք, որ Ադրբեջանի առաջարկած կետերում հայկական կողմի համար անընդունելի ոչինչ չկա, սակայն այդ կետերը չեն հասցեագրում հավանական և ակնկալվող խաղաղության պայմանագրի ողջ օրակարգը և առկա խնդիրների ամբողջական շրջանակը։ Եվ այս առումով մեզ համար կարևոր է քննարկել իրավունքների և անվտանգության հարցերը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Մենք կարծում ենք, որ կարևոր է շարունակել խաղաղության պայմանագրի շուրջ այս բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում և մանդատի համաձայն։ Մինչ այժմ մենք Ադրբեջանի կողմից այս կետերի վերաբերյալ դրական արձագանք չենք լսել։ Բայց դուք գիտեք, որ ջանքեր են գործադրվում այդ բանակցությունները հնարավոր դարձնելու համար։ Այնպես որ, ես կարող եմ միայն ընդգծել մեր պատրաստակամությունը և մեր հանձնառությունը՝ մեր տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ունենալու համար: Բայց դա ունենալու համար անհրաժեշտ է երկու կողմերի պատրաստակամությունը:

Հարց. Եվս մեկ լրացուցիչ հարց. Դուք ասացիք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ առաջին հանդիպումը նախատեսված է մայիսին: Երեկ և նախօրեին՝ մայիսի 16-ին,17-ին, սակայն այս հանդիպումը չկայացավ։ Կարո՞ղ եմ հարցնել, թե ինչու:

Արարատ Միրզոյան. Դուք ճիշտ եք, հանդիպումը չի կայացել, սակայն կարող եմ Ձեզ վստահեցնել, որ մենք կշարունակենք այս հանդիպումը կազմակերպելու շուրջ մեր քննարկումները։ Կան որոշ տեխնիկական մանրամասներ, որոնք կողմերը պետք է համաձայնեցնեն: Եվ հուսով եմ, որ առաջիկա օրերին կամ շաբաթներին հանդիպումը, ի վերջո, կկայանա:

Հիշեցնենք՝ մայիսի 12-ին ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե մեկնած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել էր, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով երկու երկրների հանձնաժողովների նիստը:

Лента

Рекомендуем посмотреть