«Չի լինելու․ էս երկիրը որբի գլուխ չէ, որ ամեն տարի հրաժարական ու արտահերթ ընտրություն պահանջեք»․ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ - RadioVan.fm

Онлайн

«Չի լինելու․ էս երկիրը որբի գլուխ չէ, որ ամեն տարի հրաժարական ու արտահերթ ընտրություն պահանջեք»․ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

2022-05-18 17:08 , Политика, 969

«Չի լինելու․ էս  երկիրը որբի գլուխ չէ, որ  ամեն տարի հրաժարական ու  արտահերթ ընտրություն պահանջեք»․ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

«Չի լինելու, ոչ արտահերթ ընտրություններ և ոչ էլ վարչապետի հրաժարական»,-ֆեյսբուքյան գրառմամբ պնդել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, մասնավորապես, գրելով․

«Արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին լուրջ դեմքով խոսացող Իշխան Սաղաթելյանին պետք է հիասթափեցնեմ։

Չիլինելու, ոչ արտահերթ ընտրություններ և ոչ էլ վարչապետի հրաժարական։ Ստիպված եմ հիշեցնել օրեր առաջ արածս հայտարարությունը։

Վարչապետի հրաժարականի, արտահերթ ընտրությունների մասին կեղծ լուրեր տարածողներն ավելի շուտ սեփական ծոծրակը կտեսնեն, բայց հրաժարական չեն տեսնի։

Վերահաստատում եմ՝

էս երկիրը որբի գլուխ չէ, որ ամեն տարի հրաժարական ու արտահերթ ընտրություն պահանջեք»։

Лента

Рекомендуем посмотреть