Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները և խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ այսօր կայացած հանդիպմանը։
«Մենք լայնորեն քննարկել ենք նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Ես գիտեմ, որ Ադրբեջանից հետո նախագահը կայցելի Հայաստան։ Համոզված եմ, որ այս այցի ավարտից հետո նա կունենա ամբողջական պատկեր։ Բայց մեր դիրքորոշումը շատ հստակ է. մենք ցանկանում ենք խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ, ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները և շրջել թշնամության էջը»,-ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ասել է Իլհամ Ալիևը։