Հայաստանի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտնում է, որ մայիսի 17-ին, ժամը 16:15-ի սահմաններում, ականի պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, շարքային Արմեն Հրանտի Բաբայանը: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:
ՊՆ-ից նշում են, որ տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար: