Միրզոյանը երկօրյա այցով մեկնում է Բրյուսել, կքննարկվեն վիզաների ազատականացմանը, Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր - RadioVan.fm

Онлайн

Միրզոյանը երկօրյա այցով մեկնում է Բրյուսել, կքննարկվեն վիզաների ազատականացմանը, Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր

2022-05-17 09:56 , Политика, 924

Միրզոյանը երկօրյա այցով մեկնում է Բրյուսել, կքննարկվեն վիզաների ազատականացմանը, Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցեր

Մայիսի 17-18-ը ՀՀ արտաքին գործերի (ԱԳ) նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, որտեղ նախարար Միրզոյանի նախագահությամբ կանցկացվի Հայաստան-Եվրամիություն (ԵՄ) գործընկերության խորհրդի 4-րդ նիստը:

Արտգործնախարարության փոխանցմամբ՝ նիստի ընթացքում կողմերն անդրադարձ կկատարեն Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ու Տնտեսական և ներդրումային ծրագրի կատարման ընթացքին, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ուղղություններով համագործակցությանը: Մտքեր կփոխնակվեն նաև առևտրատնեսական և ոլորտային փոխգործակցության, մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսության մեկնարկի հեռանակարների շուրջ:

Կքննարկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Նշվում է, որ նիստին Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, իսկ Եվրամիության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Այցի շրջանակներում ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հանդիպումներ կունենա նաև ԵՄ տարբեր պաշտոնյաների հետ:

Лента

Рекомендуем посмотреть