Երևանում շտապօգնության բժիշկը և վարորդը բռնության են ենթարկվել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց - RadioVan.fm

Онлайн

Երևանում շտապօգնության բժիշկը և վարորդը բռնության են ենթարկվել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց

2022-05-16 17:28 , Право, 1910

Երևանում շտապօգնության բժիշկը և վարորդը բռնության են ենթարկվել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր իրենց մասնագիտական պարտականությունները կատարելիս Երևանում բռնության են ենթարկվել «Շտապօգնություն» ծառայության բժիշկը և վարորդը:

Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումից:

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի տեղեկացմամբ՝ բռնության ենթարկված շտապօգնության բժիշկը և վարորդը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

«Ե՛վ բժիշկը, և՛ վարորդը հետազոտվել են: Նախնական ախտորոշմամբ՝ բժշկի վիճակը գնահատվում է միջին, իսկ վարորդինը՝ թեթև ծանրության»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Մուրադյանը՝ անընդունելի համարելով այն, որ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին:

«Ամենախիստ պատժի, պարսավանքի պետք է ենթարկվի բժշկի հանդեպ կատարված բռնության, ծեծի յուրաքանչյուրդեպք։ Հասարակությունը պարտավոր է մերժել ու դատապարտել նման դեպքերը, իսկ իրավապահներից ակնկալում ենք օրենքի ողջ խստությամբ պատիժ։ Չմոռանանք, որ արարքի պատճառածբարոյական վնասը ոչ միայն բժշկին է, այլև մեր ողջ հասարակությանը։ Նմանատիպ երևույթներն անառողջ, փոխադարձ անվստահության մթնոլորտ են ստեղծում։

ՀԳ Թուրք փաշան իր աղջկա կյանքը փրկած բժիշկ Ռուբեն Սևակին ազատություն է պարգևել, չնայած բժիշկ-բանաստեղծը մերժել է...»,-գրել է Մուրադյանը:

«Հետևողական ենք լինելու, որ դեպքը արժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,-իր գրառման մեջ էլ շեշտել է քաղաքապետի տեղակալը:

Лента

Рекомендуем посмотреть