«Վերջին երկար արձակուրդն ա... Ոնց որ այդքան էլ ուրախ չեք». վարչապետը կրկին հիշեցրել է ու նկատել - RadioVan.fm

Онлайн

«Վերջին երկար արձակուրդն ա... Ոնց որ այդքան էլ ուրախ չեք». վարչապետը կրկին հիշեցրել է ու նկատել

2017-12-28 17:48 , Общество, 1468

«Վերջին երկար արձակուրդն ա... Ոնց որ այդքան էլ ուրախ չեք». վարչապետը կրկին հիշեցրել է ու նկատել

ՀՀ կառավարությունն այսօր տարվա վերջին նիստ է անցկացրել: Նիստի մեկնարկին գործադիրի ղեկավարը կրկին անդրադարձել է 2019 թվականից հանգստյան օրերի կրճատմանը:

Նախածննդյան տոները 2019-ից կրճատելու վերաբերյալ որոշման նախագիծը, հիշեցնենք, կառավարությունը հաստատեց դեկտեմբերի 14-ի նիստում: Վարչապետն այդ օրը գործադիրի անդամներին հոդորեց այս Նոր տարին ավելի գիտակցաբար անցկացնել:

Իսկ այսօր, նիստի մեկնարկին, նշելով, որ հունվարի առաջին 15 օրվա ընթացքում ամփոփելու և հանրությանն են ներկայացելու, թե ինչ են արել, իսկ հաջորդ 15 օրերին բոլոր գերատեսչություններով ամրագրելու են 2018-ի անելիքները՝ վարչապետն ընդգծել է. «Վերջին երկար արձակուրդն ա Նոր տարվա, առաջարկում եմ լավ վայելեք, տասնինը թվականի հունվարի 3-ին լինելու ենք աշխատանքի: Վստահ եմ, որ բոլորդ ուրախ եք այդ նորության համար»: Գործադիրի անդամներից արձագանք չստանալով՝ վարչապետը նկատել է՝ «Ոնց որ այդքան էլ ուրախ չեք»:

Նշենք, որ նախածննդյան օրերը կրճատելու որոշման անհրաժեշտությունը կառավարությունը պայմանավորում է նրանով, որ հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ պետք է լինեն։ Ըստ գործադիրի՝ նախածննդյան տոները ոչ աշխատանքային հանդիսանալը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից: «Հայաստանում ամենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը 28 օրացույցային օր է` այդ ընթացքում պահպանվում է աշխատատեղը և վճարվում միջին աշխատավարձը: Բացի այդ, կա 15 ոչ աշխատանքային օր, և միասին ստացվում է նվազագույնը 43 վճարվող հանգստյան օր տարեկան, որը աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է: ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ ՀՀ քաղաքացուն տրամադրվող վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվն արդեն իսկ գերազանցում է շատ զարգացած և առավել ևս զարգացող երկրներում առկա վճարվող ոչ աշխատանքային օրերի թիվը»,-նշված է կառավարության հիմնավորումում:

Лента

Рекомендуем посмотреть