Արցախի Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ոստիկանության հերթապահ մասում, այնուհետև ԱԻ պետական ծառայությանահազանգման կենտրոնում մայիսի 10-ին հաղորդում է ստացվել Ստեփանակերտում բնակվող Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) քաղաքացի Օլգա Սանիկովայի՝ մայիսի 9-ինԿարկառ գետի ափամերձ տարածքում անհետ կորելու մասին։
Գերատեսչությունից հայտնում են, որ արդեն 2 օր է ոստիկանության ծառայողներն ու փրկարարները փնտրողական աշխատանքներ են իրականացնում Կարկառ գետի երկայնքով։
Որոնումներն առայժմ արդյունք չեն տվել։
«Օ․ Սանիկովայի մասին որևէ տեղեկություն իմանալու դեպքում՝ խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02»,-ասված է հաղորդագրությունում: