Շարքային Եղյանի մահվան դեպքով հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով - RadioVan.fm

Онлайн

Շարքային Եղյանի մահվան դեպքով հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

2022-05-12 15:36 , Право, 1336

Շարքային Եղյանի մահվան դեպքով հարուցվել է քրգործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով

ՀՀ քննչական կոմիտեի (ՔԿ) զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ պարզելու պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան հանգամանքները:

ՔԿ-ից հայտնում են, որ, նախնական տվյալներով, 2022 թվականի մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում,ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել:

Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր, որ հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։

Лента

Рекомендуем посмотреть